Եղվարդ (Սյունիքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղվարդ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Եղվարդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 12.92 կմ² | ||
ԲԾՄ | 1050 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 273[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | եղվարդցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Եղվարդ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Եղվարդ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Աղավուրդ անունով[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1040-1120 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի 1700 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է։ Եղվարդի մոտ են գտնվում «Սպիտակ Աղբյուրի Խաչ» եկեղեցին, X-XIX դարերի խաչքարերով գերեզմանոց։ 2 կմ արևելք՝ «Շինատեղ», 3 կմ արևմուտք՝ «Խաչի Խութ» գյուղատեղիները։ 1 կմ հարավ գտնվում են «Ծավիկ» հին բնակավայրի մնացորդները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Եղվարդի մշտական բնակչությունը կազմել է 273, առկա բնակչությունը՝ 233 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[5][6], որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին եկել է Պարսկահայաստանից[6]։ Ստորև ներկայացված է Եղվարդ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 383 | 759 | 439 | 651 | 455 | 330 | 307 | 244 | 270[7] | 273[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 159
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 192
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|